Print

Ծառայողական քննությունների մասին

Հարց- Ո՞ր դեպքերում է Քաղաքացիական ծառայության խորհուրդն անցկացնում ծառայողական քննություն:
Պատասխան - Ծառայողական քննություն անցկացվում է`
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ (դիմում) է ներկայացրել Խորհրդին.
բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որևէ մեկը, և քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որևէ մեկը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (ՀՀ նախարարության աշխատակազմի ղեկավարի դեպքում՝ ՀՀ համապատասխան նախարարը) դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար,
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը կամ վերջինիu կողմից լիազորված պաշտոնատար անձը) դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար:

Հարց-Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում շարունակվո՞ւմ է քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը:
Պատասխան - Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

Հարց-Որո՞նք են ծառայողական քննության խնդիրները:
Պատասխան - Ծառայողական քննության խնդիրն է ապահովել՝
ա) «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված` քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքների իրականացումը.
բ) ծառայողական կարգապահության ամրապնդումը, քաղաքացիական ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը, որպեսզի քաղաքացիական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվեն խախտման ծանրությունը և այլ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև բացառվեն անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը.
գ) կարգապահական խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը.
դ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայողների իրավունքների մինչդատական պաշտպանությունը.
ե) ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը:

Հարց-Ո՞ր հանգամանքներն են ենթակա պարզաբանման ծառայողական քննությամբ:
Պատասխան - Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
ա) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ քաղաքացիական ծառայողի կողմից Խորհուրդ ներկայացված պահանջում նշված՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կիրառվելիք կամ կիրառված կարգապահական տույժի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը.
բ) ծառայողական քննության կողմերի և այլ անձանց ունեցած առնչությունն ու մեղավորությունը քաղաքացիական ծառայողի կատարած կարգապահական խախտման դեպքին.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ Խորհուրդ ներկայացված դիմումների հիմնավորվածությունը.
դ) կարգապահական խախտումների առաջացմանը նպաստող պայմանները.
ե) այլ հանգամանքներ, որոնցով ծառայողական քննության կողմերը հիմնավորում են իրենց դիմումները:

Հարց-Ի՞նչ է արվում, եթե ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և զանցանքների հատկանիշներ են հայտնաբերվում:
Պատասխան - Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Խորհրդի որոշմամբ այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով շարունակվում է:

Հարց-Ծառայողական քննության արդյունքում Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումները պետք է պարտադիր կատարվե՞ն:
Պատասխան - Այո´, ծառայողական քննության արդյունքում Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:

Հարց-Դատարանի վճռով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողն ի՞նչ ժամկետում պետք է վերականգնվի իր պաշտոնում և ի՞նչ փոխհատուցում պետք է ստանա:
Պատասխան - Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց uտանում է հատուցում` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով և չափով:

Հարց-Ի՞նչ ժամկետում է անցկացվում ծառայողական քննությունը, ո՞ր պահից է հաշվվում այդ ժամկետը:
Պատասխան - Ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միևնույն կողմերի կամ միևնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:

Հարց-Ո՞ր դեպքում, ինչպե՞ս և ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել ծառայողական քննության անցկացման ժամկետը:
Պատասխան - Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչև 15 oր տևողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում՝ հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:

Հարց-Ինչպիսի՞ իրավունքներ ունեն ծառայողական քննության կողմերը:
Պատասխան - Ծառայողական քննության կողմն իրավունք ունի ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված դեպքերում և ընթացակարգով՝
ա) ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու դիմում.
բ) ծառայողական քննություն սկսելու պահից ստանալ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում.
գ) ստանալ ծառայողական քննության անցկացման կապակցությամբ Խորհրդի որոշումների պատճենները, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով.
դ) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել՝ առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող՝ ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.
ե) ծառայողական քննության ցանկացած փուլում, գրավոր դիմում ներկայացնելով, հետ վերցնել ծառայողական քննություն անցկացնելու մասին իր դիմումը.
զ) տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ).
է) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ դիտողություններ ներկայացնել, որոնք հաշվի չառնելը բողոքարկման ենթակա չէ.
ը) ծառայողական քննությունն ավարտվելուց հետո ծանոթանալ քննության նյութերին, քննությունը լրացնելու կապակցությամբ ներկայացնել միջնորդություններ:
Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաև իրավական ակտերով, ինչպես նաև ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ իրավունքներ:

Հարց-Ինչպիսի՞ պարտականություններ ունեն ծառայողական քննության կողմերը:
Պատասխան - Ծառայողական քննության կողմը պարտավոր է՝
ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր և տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում՝ ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները և փաստաթղթերը.
գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի՝ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:
Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաև իրավական ակտերով, ինչպես նաև ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:

Հարց-Որտե՞ղ է անցկացվում ծառայողական քննությունը:
Պատասխան - Ծառայողական քննությունն անցկացվում է Խորհրդի վարչական շենքում, իuկ ըuտ անհրաժեշտության` համապատաuխան մարմնի վարչական շենքում:

Հարց-Ի՞նչ նպատակով և ինչպե՞ս են ծառայողական քննության ընթացքում անցկացվում զննություններ:
Պատասխան - Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաև այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: Զննության արձանագրություն է կազմվում նաև այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր և առարկաներ:

Հարց-Ծառայողական քննության կողմերը ծառայողական քննության ընթացքում ինչպիսի՞ միջնորդություններ կարող են ներկայացնել:
Պատասխան - Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաև քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ:

Հարց-Ո՞ր դեպքերում է դադարեցվում ծառայողական քննությունը:
Պատասխան - Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե`
ա) կողմերն իրենց ներկայացրած դիմումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմում են ներկայացնում Խորհուրդ.
բ) քաղաքացիական ծառայողը տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ Oրենքով նախատեuված համապատաuխան կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ.
գ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիական ծառայողը մահացել է.
դ) ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած կամ կարգապահական տույժի ենթակա կամ փորձաշրջանը չանցնելու հիմքով պաշտոնից ազատման ենթակա քաղաքացիական ծառայողը դադարել է քաղաքացիական ծառայող համարվելուց:

Հարց-Ո՞ր պահից է ավարտված համարվում ծառայողական քննության անցկացումը:
Պատասխան - Ծառայողական քննության անցկացումն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից այդ մասին կողմերին հայտնելու և ծանոթանալու համար նյութերը տրամադրելու պահից:

Հարց-Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության քննարկման արդյունքում Խորհուրդն ինչպիսի՞ որոշումներ կարող է կայացնել:
Պատասխան - Խորհուրդը կարող է.
ա) լրիվ կամ մասնակի հիմք ընդունելով ծառայողական քննության նյութերի արդյունքներով կազմված եզրակացությունը՝ կայացնել ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներին առնչվող՝ եզրակացության հետ համապատասխանող կամ չհամապատասխանող որոշումներ.
բ) հիմք չընդունելով եզրակացությունը՝ ծառայողական քննություն վարողին գրավոր ցուցում տալ փոփոխելու եզրակացությունը՝ դրանում եղած ձևակերպումներից և հետևություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով և այլն.
գ) հիմք չընդունելով եզրակացությունը՝ կայացնել որոշում ծառայողական քննության նյութերը ծառայողական քննություն վարողին վերադարձնելու և առանձին հանգամանքներ պարզելու, գործողություններ կատարելու նպատակով եռօրյա ժամկետում լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու մասին: