Լրատվություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը և ՀՀ ՔԾԽ աշխատակազմի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին  Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում մասնակցել են ԵՄ Արևելյան գործընկերության «ԱրԳ երկրներում քաղաքացիական ծառայության վերապատրաստման բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին:
Վերջինիս նպատակն էր Եվրոպական ինտեգրման և հանրային ծառայությունների մատուցման վերաբերյալ պետական մարմինների առաքելության իրականացման համատեքստում Արևելյան գործընկերության  երկրներում քաղաքացիական ծառայության մասնագիտական վերապատրաստման խնդիրների շուրջ փորձի փոխանակումն ու քննարկումների անցկացումը:
Միջոցառման ընթացքում դիտարկվել են եվրոպական և ԱրԳ երկրների քաղծառայողների համար վերապատրաստման և անհատական քաղաքականությունների, ինչպես նաև բարձր որակավորմամբ ղեկավարներ պատրաստելու և նրանց վերապատրաստման հետ կապված հարցեր:
ՀՀ ՔԾԽ պատվիրակությունը հանդես է եկել Վերապատրաստման գործընթացի պլանավորման, մասնավորապես վերապատրաստման կարիքների գնահատման, ծրագրերի մշակման և դրանց շրջանակներում Հայաստանում գործող համակարգի վերաբերյալ զեկույցով:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերապատրաստման ազդեցության գնահատման մեխանիզմներին և գործիքներին, մասնագիտական կատարելագործման և աշխատանքի կատարողականի միջև կապերին:

 

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼ-ՓՈՍՏ

39021774@e-citizen.am

Միայն www.e-citizen.am համակարգով
ծանուցումների համար