Լրատվություն

2013 թվականի սեպտեմբերի 2-6-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոնղոլիայում` մասնակցելու «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա համաժողովների շրջանակում Ուլան Բատորում 2013 թվականի սեպտեմբերի 3-5-ը կազմակերպվող «Արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայություն և երկրի մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովի նպատակը նշված թեմայի շրջանակում միջազգային փորձի ուսումնասիրումն էր, ինչպես նաև համաժողովին մասնակցող երկրների համապատասխան կառույցների հետ հնարավոր համագործակցության շուրջ հարցերի քննարկումն ու պայմանավորվածությունների ձեռքբերումը: Համաժողովի ընթացքում քննարկվել են արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայության նորարարական մոտեցումներն ու միջազգային փորձը, այս ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, շահառուների ներգրավվածության ապահովման մեխանիզմները:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է հանդիպում Մոնղոլիայի օրենսդիր մարմնի (Մեծ պետական խուրալի) ղեկավարի, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի հետ: Դրանց ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման, երկկողմ հարաբերությունների հաստատման, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համագործակցության հնարավոր ձևաչափին վերաբերող հարցեր:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼ-ՓՈՍՏ

39021774@e-citizen.am

Միայն www.e-citizen.am համակարգով
ծանուցումների համար