Լրատվություն

  • Նորություններ

    Պետական կառավարման համակարգը պետության հենասյունն է
    2018 թվականի հունվարի 15-ին ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը դարձավ 16 տարեկան: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձավ քաղծառայության համակարգի անցած ճանապարհին, ձեռքբերումներին, բարեփոխումների գործընթացին և համակարգին առնչվող այլ հարցերի մանրամասն»

  • Հայտարարություններ

    PFP Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագիր
    Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու առցանց դիմում-հայտ մինչև 2018 թվականի մարտի 30-ը: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

  • Ծանուցումներ

    Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող առաջիկա թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ դիմում կարող են ներկայացնել ս/թ մարտի 14-ից մանրամասն»

     

     

ՄՌԿ պատասխանատուների վերապատրաստման TAIEX աշխատաժողով


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ Թայեքս գործիքի ներքո ս.թ. դեկտեմբերի 7-8-ը Երևանում կազմակերպել էր «Քաղաքացիական ծառայողների համալրումը և ընտրությունը» թեմայով երկօրյա աշխատաժողով:
Միջոցառման նպատակն էր քաղաքացիական ծառայության ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի պատասխանատուներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու եվրոպական երկրների (Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ և Լեհաստան) հաջողված փորձը` Հայաստանում ընթացող քաղաքացիական ծառայության բարեփոխումների համատեքստում։
Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ՔԾԽ-ից, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերից:
Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Պաուլիուս Ստրելչունասը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Մ. Բադալյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծեց աշխատաժողովի անցկացման կարևորությունը ՀՀ-ում ընթացող՝ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների համատեքստում և համոզմունք հայտնեց, որ այն դրական ազդեցություն կունենա ՄՌԿ պատասխանատուների կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների կատարելագործման վրա:
Միջոցառման ընթացքում եվրոպացի փորձագետները հանդես եկան մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող տեսահաշվետվություններով՝ ներկայացնելով ԵՄ երկրների ձեռքբերումները, ինչպես նաև այն խոչընդոտները, որոնց բախվել են ՄՌԿ համակարգի բարեփոխման և կատարելագործման ճանապարհին: Մասնակից քաղաքացիական ծառայողներն ակտիվ ներգրավվեցին քննարկումներին և ներկայացրին իրենց դիրքորոշումներն արծարծվող հիմնահարցերի վերաբերյալ:
Քաղաքացիական ծառայության մեկնարկած բարեփոխումների հիմնական տեսլականն է ստեղծել արժանիքահեն, արդար և թափանցիկ, բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող, արհեստավարժ, հանրային կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքացիական ծառայություն:

Լուսանկարներ

Տեսահաշվետվություններ

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼ-ՓՈՍՏ

39021774@e-citizen.am

Միայն www.e-citizen.am համակարգով
ծանուցումների համար