Լրատվություն

  • Նորություններ

    Պետական կառավարման համակարգը պետության հենասյունն է
    2018 թվականի հունվարի 15-ին ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը դարձավ 16 տարեկան: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձավ քաղծառայության համակարգի անցած ճանապարհին, ձեռքբերումներին, բարեփոխումների գործընթացին և համակարգին առնչվող այլ հարցերի մանրամասն»

  • Հայտարարություններ

    PFP Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագիր
    Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու առցանց դիմում-հայտ մինչև 2018 թվականի մարտի 30-ը: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

  • Ծանուցումներ

    Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող առաջիկա թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ դիմում կարող են ներկայացնել ս/թ մայիսի 16-ից մանրամասն»

    Հարգելի քաղաքացիներ
    Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի csc.am պաշտոնական կայքի «առցանց նամակներ» բաժնին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստացվում են բազմաթիվ դիմումներ... մանրամասն»

     

     

Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումները ԵՄ ուշադրության կենտրոնում են

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հոկտեմբերի 10-ին ընդունեց ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Փիթեր Քորզբիին և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Ինա Յանկուլովային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման բարեփոխումներին և ծրագրերին, դրանց շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը վերահաստատեց համակարգը եվրոպական չափանիշների և արժեքների հենքի վրա բարեփոխելու Խորհրդի ցանկությունը` նշելով, որ ներկայումս ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում նախատեսվող օրենսդրական մի քանի փոփոխությունները, որոնց նպատակն է հնարավորինս ներդաշնակեցնել քաղաքացիական ծառայողների արդյունավետության, աշխատանքի գնահատման և վերապատրաստման գործընթացները, ուղղված են լինելու դրան: Նա կարևորեց ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի հետ քննարկվող, ՀՀ ՔԾ Խորհրդի կողմից մշակված` համակարգի բարեփոխումների «Քաղաքականության փաստաթղթի» հիման վրա զարգացման ռազմավարության ընդունման և դրանում ԵՄ-ի աջակցության անհրաժեշտությունը:

Պարոն Քորզբին նշեց, որ հանրային կառավարման բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել առանց արդյունավետ քաղաքացիական ծառայության համակարգի: Առաջարկ արվեց իրականացնել քաղաքացիական ծառայության կարիքների ընդգրկուն գնահատում` վեր հանելու համար հիմնական ռիսկերը, առաջնահերթությունները և ԵՄ-ի ուշադրությանը ներկայացված «Քաղաքականության փաստաթղթի» հիման վրա հստակեցնել ԵՄ-ի մեթոդաբանական ու խորհրդատվական աջակցության շրջանակները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկումներն աշխատանքային կարգով շարունակելու, ավելի առարկայական և կոնկրետ դարձնելու շուրջ:

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼ-ՓՈՍՏ

39021774@e-citizen.am

Միայն www.e-citizen.am համակարգով
ծանուցումների համար