Լրատվություն

  • Նորություններ

    Պետական կառավարման համակարգը պետության հենասյունն է
    2018 թվականի հունվարի 15-ին ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը դարձավ 16 տարեկան: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադարձավ քաղծառայության համակարգի անցած ճանապարհին, ձեռքբերումներին, բարեփոխումների գործընթացին և համակարգին առնչվող այլ հարցերի մանրամասն»

  • Հայտարարություններ

    PFP Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագիր
    Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու առցանց դիմում-հայտ մինչև 2018 թվականի մարտի 30-ը: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

  • Ծանուցումներ

    Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող առաջիկա թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ դիմում կարող են ներկայացնել ս/թ մայիսի 16-ից մանրամասն»

    Հարգելի քաղաքացիներ
    Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի csc.am պաշտոնական կայքի «առցանց նամակներ» բաժնին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ստացվում են բազմաթիվ դիմումներ... մանրամասն»

     

     

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԶՀՇԳ Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լուկաս Լյուշերը, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Կողմերը նպատակ ունեին քննարկելու ՀՀ ՔԾԽ-ի և ԶՀՇԳ-ի միջև հաստատված համագործակցությունը առաջիկա տարիներին շարունակելու հեռանկարները և հնարավոր ուղղությունները:
ՀՀ ՔԾԽ-ի և ԶՀՇԳ-ի միջև 2010թ. կնքված հուշագրով ընդհանուր նպատակներ էին սահմանվել Հայաստանի քաղաքացիական ծառայողների կարողությունների զարգացումը` հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների, որակավորման բարձրացման և այլ ձևերով:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն իր գոհունակությունը հայտնեց անցած տարիներին համատեղ մշակված ծրագրերի և միջոցառումների իրականացման ծավալից ու որակից: Նա Խորհրդի պատրաստակամությունը հայտնեց ընդլայնելու համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը: Առաջարկվեց ուշադրություն դարձնել քաղաքացիական ծառայողներին վերապատրաստողների վերապատրաստմանը, ինչպես նաև վերապատրաստումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օգտագործել ներկայումս քաղաքացիական ծառայության ոլորտում ներդրվող առցանց վերապատրաստման նոր համակարգը:
ՀՀ ՊԿԱ ռեկտոր պարոն Լոքյանը բարձր գնահատեց ԶՀՇԳ-ի հետ համատեղ իրականացված վերապատրաստումները և սեմինարները` նշելով, որ դրանց արդյունավետությունն ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է վերապատրաստման ծրագրերն ավելի թիրախային ու հասցեական դարձնել:
Պարոն Շոխը ապագա ծրագրերի պլանավորման տեսանկյունից կարևոր համարեց ներկայացված առաջարկությունները` հայտնելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը` առաջիկայում ավելի մանրամասն քննարկելու դրանց կենսագործման մեխանիզմները և ձևաչափերը:
Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալությունը (ԶՀՇԳ) գործում է Շվեյցարիայի Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի միջազգային համագործակցության գործակալության ներքո: Այն սատարում է տարաբնույթ կազմակերպությունների ծրագրերին, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Շվեյցարիայի և միջազգային օգնության այլ կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերին` տարածաշրջանային և ընդհանուր համագործակցության, հումանիտար օգնության ոլորտներում:

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼ-ՓՈՍՏ

39021774@e-citizen.am

Միայն www.e-citizen.am համակարգով
ծանուցումների համար