Print

Օրենսդրություն

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը

2000թ. հունիսի 21-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով ներկայացրեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի 2000թ. սեպտեմբերի 11–ի N Ն-095-2 որոշմամբ ընդգրկվեց ՀՀ ԱԺ երկրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում:
2001թ. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառվում է ՀՀ ԱԺ երկրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում, սակայն, անհրաժեշտ ձայներ չհավաքելով, չի ընդունվում:
ՀՀ կառավարության 2001թ. մարտի 3-ի N 163 որոշմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը համարվում է անհետաձգելի և ՀՀ ԱԺ-ին առաջարկվում է քննարկել սույն օրենքի նախագիծը և քվեարկել մեկամսյա ժամկետում:
ՀՀ ԱԺ-ի 2001թ. մայիսի 29-ի N Ն-181-2 որոշմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկվում է ՀՀ ԱԺ երկրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:
ՀՀ ԱԺ-ի 2001թ. սեպտեմբերի 11-ի N Ն-190-2 որոշմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկվում է ՀՀ ԱԺ երկրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում և ընդունվում 2001թ. դեկտեմբերի 4-ին: