Print

Արդյունավետ կառավարման Կ. Ֆ. Գյորդելեր քոլեջի 2017-2018թթ. ընդունելության մրցույթի հայտարարություն


Տեղեկացնում ենք Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ իրականացվող Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2017-18թթ. ընդունելության մրցույթի հայտարարության մասին:
Քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակիցները մասնակցում են երեք սեմինարի և իրականացնում են սեփական նախագիծ իրենց հայրենիքում: Ծրագրին կարող են մասնակցել քսան տարին լրացած, ղեկավար պաշտոն զբաղեցնող գերմանախոս անձինք Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սերբիայից, Թուրքիայից և Ուկրաինայից: Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը՝ քոլեջի տնօրենը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 20-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.goerdeler-kolleg.de կայքէջ: 
Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (+49 30 254231-92):