Print

Վերապատրաստում

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հիմնական գործառույթներից են քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպումը և համակարգումը քաղաքացիական ծառայության ոլորտում գտնվող պետական մարմինների հետ համագործակցությամբ: Այս բաժնում դուք կարող եք տեղեկատվություն ստանալ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: 

Մասնավորապես Վերապատրաստող հաստատություններ բաժնում հրապարակվում է այն գիտաուսումնական հաստատությունների, կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ ՔԾԽ-ի կողմից հաստատված ծրագրերով իրականացնում են քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստումը:
Վերապատրաստման հայտարարություններ բաժնում զետեղվում են տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ ՔԾԽ-ի համագործակցության շրջանակում Հայաստանում կամ արտերկրում իրականացվող վերապատրաստման հայտարարությունները: Նպատակն է համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ օժանդակել պետական կառավարման մարմիններին և քաղաքացիական ծառայողներին մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության հարցում: