Print

Հաշվետվություններ

Ելնելով հաշվետվողականության, թափանցիկության և տեղեկատվության ազատության սկզբունքներից` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդես է գալիս ամենամյա հաշվետվություններով, որոնք զետեղված են ներքոնշյալ երեք բաժիններում:

«Գործունեության ամենամյա հաշվետվություններ» բաժնում հրապարակվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով ՀՀ ՔԾԽ-ին վերապահված՝ քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականության վարման, քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման լիազորությունների շրջանակներում նախորդ տարիներին իրականացված աշխատանքները:

«Ֆինանսատնտեսական հաշվետվություններ» բաժնում զետեղվում է մանրամասն տեղեկատվություն Խորհրդի ֆինանսատնտեսական գործունեության, յուրաքանչյուր տարվա կտրվածքով ֆինանսական հատկացումների և ծախսերի կատարողականների մասին, ինչպես նաև հրապարակվում են ՀՀ ՔԾԽ-ի` ընթացիկ ֆինանսական տարվա հաստատված նախահաշիվները: