Վասիլյան Հանդիպումներ

Print

Քննարկվել են քաղծառայության բարեփոխումներին ուղղված 2015թ․ աշխատանքների արդյունքները

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն ընդունեց ԵՄ «Աջակցություն Հայաստանի կառավարությանը ԵՀՔ միջոցառումների ծրագրի իրականացման հարցերում» ծրագրի (MSBS II) 2015թ․ ձեռբերումները գնահատող առաքելության խմբի անդամներին։ 

Print

Հանդիպում ՀՀ ՔԾԽ-ում ՍԻԳՄԱ-ի փորձագիտական խմբի հետ

Նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն ընդունեց ԵՄ SIGMA ծրագրի փորձագիտական խմբին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են SIGMA-ի հետ համագործակցությամբ մշակված` քաղաքացիական ծառայության բարեփոխումների ընդհանուր ուղղությունները և այդ համատեքստում հանրային հատվածի ներքին ֆինանսական հսկողության գործառույթներին և պատասխանատվությանը, դրանց առավել հասցեականության ապահովմանն առնչվող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել պետական համակարգում ֆինանսական կառավարման մեխանիզմների և դրանց արդյունավետության բարձրացման խնդիրների շուրջ:

 

Print

ՀՀ ՔԾԽ պատվիրակությունն աշխատանքային այցով Քիշնևում էր

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը և ՀՀ ՔԾԽ աշխատակազմի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում մասնակցել են ԵՄ Արևելյան գործընկերության «ԱրԳ երկրներում քաղաքացիական ծառայության վերապատրաստման բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին:

Print

ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը մասնակցել է «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային համաժողովին

2013 թվականի սեպտեմբերի 2-6-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոնղոլիայում` մասնակցելու «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա համաժողովների շրջանակում Ուլան Բատորում 2013 թվականի սեպտեմբերի 3-5-ը կազմակերպվող «Արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայություն և երկրի մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին: