Վասիլյան Ելույթներ

Print

ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալը մասնակցեց «Տարածաշրջանային ինտեգրում» թեմայով վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը

Նոյեմբերի 12-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Տարածաշրջանային ինտեգրում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել էր Ժնևի միջազգային հարաբերությունների և զարգացման հետբուհական ինստիտուտը` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ: Սույն վերապատրաստման դասընթացն իրականացվեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ` «Միջազգային հարաբերություններում կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: