Badalyan5

Հարգելի՛ բարեկամ

Բարի գալուստ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայք։
Հուսով եմ` կայքում կգտնեք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և քաղաքացիական ծառայության համակարգի մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվության հնարավորինս լայն շրջանակ:
Մենք չափազանց կարևորում ենք հանրության հետ հետադարձ կապի ապահովումը ինչպես մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, այնպես էլ մեր գործունեությունը հնարավորինս հրապարակային և հաշվետվողական դարձնելու համար: Ձգտել ենք ստեղծելու Էլեկտրոնային հաղորդակցության այնպիսի միջավայր, որն առավելագույնս հարմար կլինի այցելուին` անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու, ինչպես նաև մեր կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայություններից օգտվելու առումով: 
Մեր նպատակն է էլեկտրոնային հաղորդակցության այս ձևաչափը դարձնել շփման ամենահեշտ, արագ և արդյունավետ միջոցը: Ուստի ուրախ կլինենք, եթե Ձեր ակտիվ առաջարկություններով, դիտողություններով ու նոր գաղափարներով օգնեք մեզ բարձրացնելու կայքի օգտակարության և մատչելիության մակարդակը` այն Ձեր պահանջներին ավելի համապատասխանեցնելու համար:

Մանվել Բադալյան
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ