Print

Խորհրդի նախագահի գործառույթները

 

Խորհրդի նախագահը`
• ղեկավարում է Խորհրդի ընթացիկ գործունեությունը և համակարգում Խորհրդի անդամների աշխատանքները.
• կատարում է պարտականությունների բաշխում Խորհրդի անդամների միջև.
• ներկայացնում է Խորհուրդն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.
• հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.
• նշանակում է Խորհրդի նիստի անցկացման ժամանակը և հաստատում է դրա օրակարգը.
• ապահովում է Խորհրդի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը.
• հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ` պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
• իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ և տալիս է ցուցումներ.
• օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.
• հաստատում է Խորհրդի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնները.
• Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.
• Օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողին իր որոշմամբ զրկում է տվյալ դասային աստիճանից.
• քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու համար Խորհրդին է ներկայացնում Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը.
• Խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
• Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների թափուր պաշտոն (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների, ինչպես նաև նոր ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը իրավասու է կատարելու համապատասխան նշանակում.
• Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
• մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով իրականացնում է՝
      - Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ մինչև մեկ տարի ժամկետով գործուղումը.
      - Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղումը՝ Խորհրդի համաձայնությամբ.
• մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում կարող է պահպանել նրանց վարձատրությունը.
• իր պատճառաբանված որոշմամբ Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.
• ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը.
• Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների կապակցությամբ ատեստավորման հանձնաժողովի, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում Խորհրդի կողմից զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունելու դեպքում տվյալ քաղաքացիական ծառայողի ատեստավորման թերթը, իսկ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի դեպքում Խորհրդի որոշումը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.
• Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
• Խորհրդի աշխատակազմի բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
• Խորհրդի աշխատակազմի բարձրագույն (բացառությամբ աշխատակազմի ղեկավարի), ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղա-քացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
• հրավիրում է Խորհրդի աշխատանքային քննարկումներ.
• խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.
• իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: