Print

Խորհրդի անդամների գործառույթները

 

Խորհրդի անդամները՝
• մասնակցում են Խորհրդի նիստերին.
• Խորհրդի նիստի ժամանակ կարող են հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով, ընդունված որոշումների վերաբերյալ ներկայացնել հատուկ գրավոր կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը.
• ծանոթանում են Խորհրդի նիստերի արձանագրություններին.
• իրենց լիազորությունների շրջանակներում հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում են քննարկումներ` այդ մասին տեղյակ պահելով Խորհրդի նախագահին.
• իրականացնում են օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:
• Խորհրդի նախագահի տեղակալը և Խորհրդի անդամները կատարում են Խորհրդի նախագահի հանձնարարականները: