Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

Խորհրդի նախագահ

Մանվել Բադալյան

badalyan

Ծնվել է 1961թ. ապրիլի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում:
1978թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1978-1979թթ. աշխատել է «Երևանշին» արտադրական միավորումում որպես բանվոր:
1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1983թթ. աշխատել է Աբովյանի ջերմատնային տնտեսությունում որպես բանվոր:
1988թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ‎ֆակուլտետը՝ ստանալով «Տնտեսագետ-գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ» որակավորում:
1988թ. մայիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է Կոտայքի մարզի Արզնիի խորհրդային տնտեսությունում որպես տնտեսագետ:
1988թ. նոյեմբերին ընտրվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1990թ.:
1991 թվականից դասախոսում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ագրոբիզնեսի կառավարում» ամբիոնում, իսկ 2003 թվականից նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
1997-2002թթ. եղել է Հայաստանի Երիտասարդության ազգային խորհրդի նախագահ:
1998-1999թթ. հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի անդամ:
1999-2002թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
2002թ. հունվարի 15-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահն է:
2005թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2005-2012թթ. եղել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհրդի նախագահ:
Ներկայումս հանդիսանում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտների միավորման նախագահ:
2007թ. պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով և Ֆրիտյո‎ֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:
2014թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
2016թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Անկուսակցական է:

Ելույթներ Հարցազրույցներ Ասուլիսներ Հանդիպումներ

manvelbadalyan@csc.am
 

(+374 11) 52-86-60
(+374011) 52-86-60

Խորհրդի նախագահի տեղակալ

Սամվել Վասիլյան

vasilyan

Ծնվել է 1963թ. փետրվարի 19-ին Երևանում։
1980թ. ավարտել է Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984-1991թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական գործարանում որպես խառատ, ապա ընտրվել է գործարանի ՀԵՄ նախագահ:
1991-1993թթ. աշխատել է «Միտք» երիտասարդական կազմակերպությունում որպես տնօրեն:
1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1993-1996թթ. աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում որպես իրավաբան, ապա` ծրագրի ղեկավարի տեղակալ:
1996-1998թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ, ապա՝ բաժնի պետ:
1998-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ, ապա` խորհրդատու:
2007թ. հուլիսի 21-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալն է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ելույթներ Հանդիպումներ

samvelvasilyan@csc.am

(+374 11) 52-87-20

Խորհրդի անդամներ

Արամազդ Թարվերդյան

kharatyan

Ծնվել է 1973թ. մայիսի 21-ին Երևանում:
1989թ. ավարտել է Երևանի թիվ 124 միջնակարգ դպրոցը:
1989թ. ընդունվել և 1995թ. ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը: Ուսման ընթացքում` 1993թ. Ֆրանսիայում մասնակցել է Ժենեի համալսարանի եռամսյա մասնագիտական վերապատրաստման ծրագրին:
1995թ. սեպտեմբերից մինչ 2006թ. հոկտեմբեր ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում: Ունի պահեստազորի փոխգնդապետի զինվորական կոչում:
2003թ. Գերմանիայում մասնակցել է Եվրոպական անվտանգության Մարշալի կենտրոնի կազմակերպած դասընթացներին:
2006թ. հոկտեմբերից մինչև 2011թ. հունվար աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում որպես ՀՀ ՔԾԽ նախագահի խորհրդական:
2011թ. հունվարի 25-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի 1 երեխա:

aramazd.tarverdyan@csc.am

(+374 11) 52-70-73

Վահան Մամիկոնյան

kharatyan

Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքում։ 
1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը և ստացել ճարտարագետ-շինարարի պետական որակավորում։ 
1982 թվականից աշխատել է մի քանի նախագծային ինստիտուտներում (ՀԽՍՀ ԲԿՍՄ ՆԿՏԻ Երքաղնորոգնախագիծ, Երևաննախագիծ)՝ ինժեներից մինչև նախագծի գլխավոր ինժեներ, Երքաղխորհրդի գործկոմի «Երևան» գիտափորձարարական նախագծային բյուրոյում՝ բաժնի պետ, Երքաղխորհրդի գործկոմի «Ձորագյուղ» ազգագրական կենտրոնի օբյեկտների շահագործման և շինարարության վարչությունում՝ բաժնի պետ, «Հրազդան» մարզահամալիրում` գլխավոր ինժեներ, «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ում` նախագծի գլխավոր ինժեներ, ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում` բաժնի պետ, տեսչության պետի տեղակալ։ 
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում` վաշտի հրամանատարի տեղակալ։ 
2002թ. հունվարի 15-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ է։ 
1988թ. ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «70 лет Вооружённых Сил СССР» մեդալով: 
ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի մայիսի 5-ի №531 հրամանագրով պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: 
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 

vahan.mamikonyan@csc.am

(+374 11) 52-64-80

Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքում։ 
1982 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը և ստացել ճարտարագետ-շինարարի պետական որակավորում։
 

1982 թվականից սկսած` աշխատել է մի քանի նախագծային ինստիտուտներում (ՀԽՍՀ ԲԿՍՄ ՆԿՏԻ Երքաղնորոգնախագիծ, Երևաննախագիծ)՝ ինժեներից մինչև նախագծի գլխավոր ինժեներ, Երքաղխորհրդի գործկոմի «Երևան» գիտափորձարարական նախագծային բյուրոյում՝ բաժնի պետ, Երքաղխորհրդի գործկոմի «Ձորագյուղ» ազգագրական կենտրոնի օբյեկտների շահագործման և շինարարության վարչությունում՝ բաժնի պետ, «Հրազդան» մարզահամալիրում` գլխավոր ինժեներ, «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ-ում` նախագծի գլխավոր ինժեներ, ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում` բաժնի պետ, տեսչության պետի տեղակալ։ 

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում` վաշտի հրամանատարի տեղակալ։ 

2002թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ։ 

2005թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ վեց տարի ժամկետով։

Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունվարի 15-ի հրամանագրի` նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

ՀՀ Նախագահի 2017թ. հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

1988թ. ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «70 лет Вооружённых Сил СССР» մեդալով: 

ՀՀ պաշտպանության նախարարի 2006 թվականի մայիսի 5-ի №531 հրամանագրով պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: 

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Արմինե Խառատյան

kharatyan

Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 27-ին Երևանում:
Կրթությունը` բարձրագույն, որակավորումը` իրավագետ, մանկավարժ-հոգեբան:
2005-2007թթ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների Երևանի և Մոսկվայի դպրոցները և Ժողովրդավարության ամառային 1-ին և 2-րդ դպրոցները (ԵԽ Ստրասբուրգ, Ֆրանսիա):
2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է: 
1998-1999թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես նախարարի տեղակալի օգնական:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում որպես դատական նիստերի քարտուղար:
2000-2004թթ. աշխատել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ-գլխավոր մասնագետ:
2004-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2003-2005թթ. դասախոսել է Էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի Հայ-ռուսական ինստիտուտում:
2004 թվականից «Երիտասարդական խորհրդարան» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահն է:
2005-2007թթ. եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2007թ. հուլիսի 21-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ է: 
2014 թվականի հուլիսից դասախոսում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ունի երկրորդ դասի իրավաբանի դասային կոչում և ՀՀ պետական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Անկուսակցական է:

armine.kharatyan@csc.am

(+374 11) 52-83-20

Վաչե Քալաշյան

qalashyan

Ծնվել է 1966թ. հունիսի 20-ին Երևանում:
1982թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1984–1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1990թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1990–1993թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1998թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման դպրոցը:
2012թ. ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ, իսկ 2014թ.՝ ԵՊՀ դոցենտի գիտական կոչում:
1993–1999թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող:
1994–1998թթ. եղել է ՀՀ ԱԱՆ ՆԳՆ գիտաարտադրական բյուրոյի պետի տեղակալը (սպայական ծառայություն ՀՀ զինված ուժերի հրամկազմում):
1999–2008թթ. հանդիսացել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անդամ:
2006–2009թթ. ընդգրկված է եղել ՀՀ կառավարությունում` հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փորձագիտական խմբում:
2008-ից առ այսօր ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի հանրային ծառայության և աշխատանքային օրենսդրության ենթահանձնաժողովի նախագահն է:
2008–ից առ այսօր դասախոսում է ԵՊՀ-ում, հանրային կառավարման ամբիոնի դոցենտ է:
2010–2011թթ. եղել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի խորհրդի նախագահ:
2012–2013թթ. հանդիսացել է Համալսարանների GIZ ցանցի Հայաստանի համակարգող:
1997թ. առ այսօր Հայ պետական ծառայողների միության նախագահն է: Հանդիսանում է նաև «Խաչակիր» մշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահը, անդամակցում է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիային:
2008–ից ղեկավարել է մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրեր:
2010–2016թթ. զբաղեցրել է ԵՊՀ մասնագիտական լրացուցիչ կրթության բաժնի վարիչի պաշտոնը:
2014թ. դասախոսություններով հանդես է եկել Մյունխենի տեխնիկական համալսարանում (Բավարիա):
2016թ. հունվարի 16-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ է:
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի չորս զավակ:

vache.kalashyan@csc.am

(+374 11) 52-87-40

2014թ. դասախոսություններով հանդես է եկել Մյունխենի տեխնիկական համալսարանում (Բավարիա):

Գեղամ Սարգսյան

sargsyan

Ծնվել է 1959 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: 1976 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1979–1984 թթ. ուսանել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմության և հասարակագիտության ուսուցչի մասնագիտություն:
1984–1987 թթ. աշխատել է որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ:
1987–1990 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ, 1990–1991 թթ. և 1999–2001թթ.՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող:
1990-ից պատմական գիտությունների թեկնածու է:
1991–1998 թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնականի, ապա նախարարության աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետի, այնուհետև ատեստավորման և որակավորման բարձրացման վարչության պետի պաշտոնները:
1998–1999 թթ. եղել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակազմի ղեկավարը:
2002–2016թթ. եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչության պետ:
2007-ից դասախոսում է ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնում:
2005-ից որպես համակարգող, փորձագետ, վերապատրաստող՝ ընդգրկված է քաղաքացիական ծառայության հետ կապված մի շարք ծրագրերում:
2016 թ. հունվարի 16-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

gegham.sargsyan@csc.am

(+374 11) 56-55-12