Print

Աշխատակազմի ղեկավար

Սամվել Յազերյան

yazeryan

Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքում:
Ավարտել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցը:
1982-83 թթ. աշխատել է Երևանի Մահուդի ֆաբրիկայում որպես կադրերի բաժնի ավագ տեսուչ: 
1983-85 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1986-87 թթ. աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում որպես տեխնիկական վերահսկողության բաժնի 4-րդ կարգի հսկիչ:
1986-1992 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում:
1992-2002 թթ. աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում որպես քննիչ: Ունի կապիտանի կոչում:
2002-2004թթ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2004-2006 թթ. եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության պետ:
2006 թվականի հուլիսի 20-ից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավարն է:
2012 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

(+374 11) 56-70-98