Print

Աշխատակազմ

Աշխատակազմի ղեկավար

Աշխատակազմի ղեկավար` Սամվել Յազերյան

(+374 11) 56-70-98       samvelyazeryan@csc.am

Աշխատակազմի ղեկավարը ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, բացառությամբ Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, անմիջական ղեկավարումը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, առանց լիազորագրի իր լիազորությունների շրջանակներում հանդես է գալիս ՀՀ անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ։ Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին։ Իր լիազորությունների շրջանակներում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում, իրականացնում է վերապատրաստման նպատակով մինչև մեկ տարի կամ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղումները, շնորհում է դասային աստիճաններ և զրկում է դասային աստիճաններից, կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր կամ խրախուսանքներ, արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարականներ:

Խորհրդի նախագահի գրասենյակ

Նախագահի մամուլի քարտուղար

(+374 11)      infocouncil@csc.am

Նախագահի օգնականներ

Արմինե Սիմոնյան

(+374 11) 52-86-60      arminesimonyan@csc.am

Արմեն Գրիգորյան

(+374 11) 52-86-90

Խորհրդի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներ

Անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն

Պետ` Գայանե Սաֆարյան

(+374 11) 54-00-91       anvanacank@csc.am

Վարչությունն ապահովում է քաղաքացիական ծառայության, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի կազմման, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի վարման գործընթացները: Վարչությունը Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով իր պաշտոնը շարունակել զբաղեցնելու, արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձի կողմից զբաղեցնելուն և «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Վարչությունը վարում է նաև քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկերը:

 

Զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչություն

Պետ` Ռուզաննա Խաչատրյան

(+374 11) 58-12-04, (+374 11) 54-48-42      profex@csc.am

Վարչությունը կազմակերպում, համակարգում և ապահովում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև վերապատրաստման նպատակով գործուղման գործընթացը, ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունների իրականացումն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների և հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը: Ստորաբաժանումն ուսումնասիրում է ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացները, ապահովում է քաղաքացիական ծառայության ոլորտում վիճակագրության, հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը, զարգացման ծրագրերի մշակումը, համակարգումը, իրականացումը և դրանց նպատակային կառավարումը։ Վարչության հիմնական գործառույթներից է նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու հարցաշարերի և հարցատոմսերի մշտադիտարկումն ու պարբերական կատարելագործումը։

 

Իրավական ապահովման և վերահսկողության վարչություն

Պետ` Կառլեն Ղանդիլյան

(+374 11) 54-48-43      legal@csc.am

Վարչությունն ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի իրավական աջակցությունը և Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման ու դրանց հետ կապված Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Խորհուրդ ներկայացվող որոշումների նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական փորձագիտական եզրակացություններ, նախապատրաստում է Խորհրդի գործունեության մասին ամենամյա հաղորդումներ՝ դրանք ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար։ Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է ծառայողական քննություն։ Վարչությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի (այդ թվում՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքների), քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքների գրավոր բողոքների Խորհրդի կողմից քննության առնելու արդյունքում արձանագրված թերացումների, խոչընդոտների, բացթողումների և այլ խախտումների հետ կապված ուսումնասիրություններ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգի այլ գործընթացների վերլուծություններ:

 

Մրցութային վարչություն

Պետ` Սիլվա Պողոսյան

(+374 11) 56-64-62       mrcuyt@csc.am

Վարչությունն ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և Խորհրդի աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունների հրապարակումը։ Իրականացնում է քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և Խորհրդի աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման նախապատրաստական աշխատանքները: Ստորաբաժանումն ապահովում է նաև քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և Խորհրդի աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու համար ստեղծված մրցութային հանձնաժողովների կազմերում ընտրված ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացնելը և նշված հանձնաժողովների բնականոն աշխատանքները:

 

Անձնակազմի կառավարման և փաստաթղթաշրջանառության վարման բաժին

Պետ` Կարինե Գևորգյան

+374 11 54-48-13     yndhanurbajin@csc.am

Բաժինը նախապատրաստում է ընթացիկ և անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը, իրականացնում է աշխատակազմի աշխատակիցների անձնական գործերի վարման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման, գրանցամատյանի վարման աշխատանքները: Ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը և սպասարկումը: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ: Ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների հետ կապված աշխատանքների կատարումը։

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին

Պետ` Գոհար Մանուկյան

(+374 11) 56-51-28      finbajin@csc.am

Բաժինն ապահովում է ՀՀ օրենսդրության համաձայն Խորհրդի և աշխատակազմի հաշվապահական հաշվառումը, ֆինանսատնտեսագիտական գործունեության արդյունքների ճշգրիտ հաշվառումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերի և բյուջետային հայտերի սահմանված ժամկետներում բովանդակային, արժանահավատ, ճշգրիտ կազմումը և ներկայացումը, պահպանման ծախսերի և աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ապահովումը: Կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորումը, իրականացնում է ներքին աուդիտ և ֆինանսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատումը: Բաժինը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ, իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր:

Ներքին աուդիտի բաժին

Պետ` Հռիփսիմե Ղազարյան

(+374 11) 54-32-43        audit@csc.am

Բաժինն աուդիտի է ենթարկում Խորհրդի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները, առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին: Բաժինը սահմանված կարգով ներկայացնում է աուդիտի տարեկան, ինչպես նաև յուրաքանչյուր աուդիտի ավարտից հետո աուդիտի համապատասխան հաշվետվությունները, կազմում է ներքին աուդիտի իրականացման ռազմավարական և տարեկան ծրագրերը, իրականացնում է Աշխատակազմում աուդիտի կազմակերպումը և անցկացումը, Խորհրդի ներքին հսկողության համակարգի գնահատումը, ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը, իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Պետ` Արմիկ Հայրապետյան

(+374 11) 52-53-24    it@csc.am

Բաժինն  իրականացնում է համակարգչային տեխնիկայի և համապատասխան ծրագրերի փորձարկումը, ներդրումը և ապահովում է դրանց շահագործման կանոնների պահպանումը Խորհրդում և Աշխատակազմում, ապահովում է շահագործվող համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական համակարգերի հասանելիությունը, տեղաբաշխումը, վերահսկումն ու կառավարումը: Իրականացնում է Խորհրդի տեղային (լոկալ) ցանցի և սերվերների անխափան աշխատանքի ապահովումը, դրանց անվտանգ մուտքը համացանց: Իրականացնում է Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման աշխատանքները:

Տնտեսական բաժին

Պետ` Արմեն Ավետիսյան

(+374 11) 58-53-08      gnumner@csc.am

Բաժնն  ապահովում է Խորհրդի պետական գնումների գործընթացների կատարումը, Խորհրդի վարչական շենքի պահպանումը, գույքի կառավարումը, ինչպես նաև տեխնիկական սպասարկումը: Բաժինն ապահովում է Խորհրդի աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը, գնումների գործընթացը, ավտոտրանսպորտային սպասարկումը, ընթացիկ և կապիտալ շինարարության իրականցումը, գույքի պահպանումն ու կառավարումը: Բաժնն ապահովում է նաև Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանները, իրականացնում է էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը, ինչպես նաև Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը: Բաժինը Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի հետ համատեղ նախապատրաստում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը: