Print

Հանրային կառավարման խնդիրները Օդեսայի միջազգային գիտաժողովում

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչներից կազմված հայաստանյան պատվիրակությունը սեպտեմբերի 22-23-ը մասնակցել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում անցկացված «Քաղաքացիական ծառայության նոր օրենսդրության կիրարկման առկա խնդիրները» թեմայով 8-րդ ամենամյա «Ռիշելյեական ակադեմիական ընթերցումներ» գիտաժողովին:

Print

Կատարելագործվում են քաղաքացիական ծառայողների հակակոռուպցիոն հմտությունները

 

«Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի շրջանակում վերապատրաստվեց քաղաքացիներին ծառայությունների մատուցման գործառույթներով օժտված քաղաքացիական ծառայողների հերթական խումբը:

Print

ՀՀ ՔԾԽ նախագահը հանձնեց կրտսեր պաշտոններ զբաղեցնելու հավաստագրեր

 Հուլիսի 11-18-ն անցկացված քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա երրորդ փուլին մասնակցած 307 քաղաքացիներից 47-ը, այսինքն` մասնակիցների մոտ 16 տոկոսը ճանաչվել է հաղթող և ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք: 

Print

Եվրոպական սկզբունքներով մշակվում է քաղաքացիական ծառայության նոր օրենքը

  Հուլիսի 12-ից 14-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և Եվրոպական Միության ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբն անցկացրին հերթական աշխատանքային հանդիպումների շարքը: Այն նպատակ ուներ Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների շրջանակներում մշակվող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնական դրույթները, ընդհանրական մեխանիզմները հնարավորինս համապատասխանեցնել եվրոպական սկզբունքներին: