Print

ՀՀ ՔԾԽ-SIGMA խորհրդակցություններ Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների շուրջ

 

Նոյեմբերի 15-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և Եվրոպական Միության ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբը Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների շրջանակում անցկացրին հերթական աշխատանքային հանդիպումը: Այն նպատակ ուներ քննարկել և հստակեցնել համակարգի բարեփոխումների համատեքստում մշակվող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով սահմանվող հիմնադրույթները, համակարգի կենսագործությունն ապահովող ինստիտուտներն ու կառուցակարգերը ԵՄ սկզբունքներին առավել համահունչ դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև բարեփոխումների ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին SIGMA-ի կողմից 2017թ. աջակցությանն առնչվող հարցերը:

Print

ՀՀ ՔԾԽ նախագահը հանդիպեց հավաստագիր ստացող երիտասարդներին

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հոկտեմբերի 28-ին ավանդական հանդիպումն ունեցավ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու իրավունք ձեռք բերած մի խումբ երիտասարդների հետ: Վերջիններս հոկտեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել էին հավաստագիր ստանալու համար անցկացված թեստավորման այս տարվա չորրորդ փուլին՝ հաջողությամբ կատարելով թեստային առաջադրանքը:

Print

Աշխատանքային քննարկումներ համալրման և կատարողականի գնահատման հիմնախնդիրների շուրջ

 

Քաղաքացիական ծառայության համակարգում հավաքագրման և համալրման նոր կառուցակարգերի ներդրման և քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման հայեցակարգային նոր մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 24-ից 25-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հանգստյան տանը կազմակերպված աշխատաժողովի ընթացքում:

Print

Բարձրաստիճան քաղաքացիական ծառայողներին առնչվող հիմնահարցերը Քիշնևի համաժողովում

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչները հոկտեմբերի 21-ին Քիշնևում մասնակցեցին «Բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների դերը և պատասխանատվությունը» թեմայով աշխատաժողովին: