Print

Հավաստագրման թեստավորման հերթական փուլն ավարտվեց

Ապրիլի 23-ին ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման` այս տարվա երկրորդ փուլը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին: 
Թվով 10-րդ թեստավորման փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել 434 քաղաքացի: Մասնակիցների 75 տոկոսը թեստավորման արդյունքներով ստացել է հավաստագիր ձեռք բերելու իրավունք, որը նրանց հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Վերջիններս հավաստագրերը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից կարող են ստանալ մայիսի 2-ից սկսած:
Ընդհանուր առմամբ, 2011թվականին մեկնարկած թեստավորումների բոլոր փուլերին մասնակցել է 4157 քաղաքացի: Նրանցից 3333-ը ձեռք են բերել հավաստագիր ստանալու իրավունք:
Ներկա պահին կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի 1567 քաղաքացի: Այս ընթացքում հավաստագիր ունեցողների միջոցով համալրվել է 530 կրտսեր թափուր պաշտոն: Եվս 62 պաշտոն զբաղեցվել է ժամանակավոր հիմունքներով` ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա:

Print

Մեկնարկել է կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու 10-րդ փուլը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2013թ. ապրիլի 15-ից սկսել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման գործընթացը. սա 10-րդ թեստավորումն է, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 434 քաղաքացի:

Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012 թվականի գործունեության հաշվետվությունը

logoՀայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականության վարման, ղեկավարման և կազմակերպման` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2012 թվականին իրականացրել է մի շարք աշխատանքներ. մասնավորապես, անցյալ տարի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկել է 983, հանել 740 պաշտոն: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը լրացրել է 114 պաշտոնով և այդ անվանացանկից հանել 113 պաշտոն:

Print

Սամվել Վասիլյանը նշանակվել է ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալի պաշտոնում

Samvel VasilyanՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` հունվարի 14-ի հրամանագրով Սամվել Վասիլյանը նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով: