Print

Մշակվել է առցանց վերապատրաստման նոր համակարգ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում քննարկում է կազմակերպվել քաղաքացիական ծառայողների էլեկտրոնային, հեռահար ուսուցման համակարգի ներդրման խնդիրների շուրջ: Մասնավորապես քննարկվել են հեռահար ուսուցման ծրագրի գործարկման տեխնոլոգիական լուծումների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև դրանք այսօր քաղաքացիական ծառայության համակարգում գործող մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգին համապատասխանեցնելու մեխանիզմները: Հեռահար ուսուցման համակարգի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «հեռահար» ծրագրի շրջանակներում` «Ամերիա» ՓԲԸ-ի կողմից:

Print

Համաշխարհային բանկն աջակցում է քաղաքացիական ծառայության բարեփոխումներին

ukraineՄայիսի 23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու քաղաքացիական ծառայության համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին ընդառաջ ՀԲ-ի հետ համագործակցության ուղղությունները:

Print

Օրենսդրական հերթական փոփոխությունների նպատակները

2013 թվականի մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հերթական նախագիծը: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել էր քաղաքացիական ծառայության համակարգում առկա նոր իրողությունների կարգավորման, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող որոշ նորմերի և ընթացակարգերի հստակեցման նպատակով: Ըստ այդմ, կարելի է առանձնացնել փոփոխությունների 5 ուղղություն:

Print

Հավաստագրման թեստավորման հերթական փուլն ավարտվեց

Ապրիլի 23-ին ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման` այս տարվա երկրորդ փուլը, որը մեկնարկել էր ապրիլի 15-ին: 
Թվով 10-րդ թեստավորման փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել 434 քաղաքացի: Մասնակիցների 75 տոկոսը թեստավորման արդյունքներով ստացել է հավաստագիր ձեռք բերելու իրավունք, որը նրանց հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Վերջիններս հավաստագրերը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից կարող են ստանալ մայիսի 2-ից սկսած:
Ընդհանուր առմամբ, 2011թվականին մեկնարկած թեստավորումների բոլոր փուլերին մասնակցել է 4157 քաղաքացի: Նրանցից 3333-ը ձեռք են բերել հավաստագիր ստանալու իրավունք:
Ներկա պահին կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի 1567 քաղաքացի: Այս ընթացքում հավաստագիր ունեցողների միջոցով համալրվել է 530 կրտսեր թափուր պաշտոն: Եվս 62 պաշտոն զբաղեցվել է ժամանակավոր հիմունքներով` ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա: