Print

ՀՀ ՔԾԽ ներկայացուցիչը՝ հրաձգության մրցապայքարի երրորդ մրցանակակիր

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Աննա Գրիգորյանն այս տարվա փետրվարի 23-24-ին անցկացված ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումներին կանանց անհատական մրցապայքարում դարձել է երրորդ մրցանակակիր:

Print

ՀՀ ՔԾԽ-ն և SIGMA-ն շարունակում են խորհրդակցություններ քաղաքացիական ծառայության բարեփոխումների շուրջ

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և Եվրոպական Միության ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբն աշխատանքային հերթական հանդիպումն անցկացրին: Նպատակն էր քննարկել Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների սկսված գործընթացի առաջնային հիմնահարցերը: 

Print

ՀՀ ՔԾԽ նախագահը շնորհակալագիր է հանձնել Ալեսանդրո Զանոտային

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հունվարի 26-ին շնորհակալագիր է հանձնել մեր երկրում իր աշխատանքային գործունեությունն ավարտող՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ալեսանդրո Զանոտային՝ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխման և զարգացման գործում ներդրած ավանդի և աջակցության համար: 

Print

ՀՀ ՔԾԽ նախագահը քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրեր է հանձնել

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հունվարի 25-ին հանդիպեց այս տարվա ընթացքում քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման առաջին փուլին մասնակցած և հաղթահարած մի խումբ երիտասարդների հետ: