Print

Աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատաժողով ՀՀ ՔԾԽ-ում


2018 թվականի մարտի 16-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում տեղի ունեցավ «Պետական կառավարման մարմինների զարգացումն ու փոփոխությունների կառավարումը» թեմայով աշխատաժողովը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմինների աշխատակազմերի ղեկավարներ և ՔԾԽ ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր քննարկել զարգացմանը միտված փոփոխությունների կառավարման գործընթացը հանրային կառավարման համակարգում և վեր հանել այդ գործընթացի ընթացքում ի հայտ եկող հիմնական դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները:
Աշխատանքային քննարկման ժամանակ տեսահաշվետվությամբ հանդես եկավ Լատվիայի պետական գրասենյակի նախկին ղեկավար, փորձագետ Մարտինշ Կրիվինշը, որը ներկայացրեց փոփոխությունների կառավարման ոլորտում սեփական փորձը և կազմակերպական փոփոխություններին առնչվող որոշ տեսություններ:
Աշխատակազմերի ղեկավարները, իրենց հերթին, ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին փոփոխությունների իրականացման մեթոդների, ձևաչափերի և դրանց վրա ազդող հիմնական գործոնների մասին քննարկումներին՝ հիմնվելով սեփական կառավարչական փորձի վրա:
Հանդիպման ավարտին Խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքային քննարկման մասնակիցներին ակտիվ և արդյունավետ քննարկումների ու ներկայացրած տեսակետների համար և հույս հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կշարունակվեն նաև հետագայում:

Լուսանկարներ