Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի այցն ԱՄԷ


2018 թվականի փետրվարի 10-13-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պաշտոնական այցով գտնվում էր Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ Կառավարման համաշխարհային գագաթնաժողովի վեցերորդ ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:
Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետներն ու որոշումներ կայացնողները քննարկեցին պետական ծառայության ոլորտում նորարարությունների, կառավարման դերի և նշանակության, կառավարման ապագա մոդելների և գործառույթների կատարելագործման, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկային կապիտալի զարգացման գործում ներդրումներ կատարելու կարևորության, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման հիմնահարցերը: