Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում հանձնվեցին շնորհակալագրեր


2018 թվականի հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդում առանձնահատուկ օր էր։ ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը շնորհակալագրեր հանձնեց մի շարք  պետական մարմինների  անձնակազմի կառավարման ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողներին՝ իր երախտիքը հայտնելով համակարգին նվիրվելու, աշխատանքն ամենօրյա խնամքի և ուշադրության կենտրոնում պահելու և համակարգի կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար: Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին՝ շեշտելով, որ տարիներ շարունակ հաճույքով աշխատել են իրենց գործի իսկական պրոֆեսիոնալների հետ և չեն հանդիպել որևէ խոչընդոտների՝ ստանալով համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կազմակերպչական բնույթի ու մեթոդաբանական աջակցություն։

Լուսանկարներ