Print

Մեկնարկեց ԱրԳ 2-օրյա միջոցառումը


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ համատեղ, ԵՄ Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի ներքո կազմակերպել է «Քաղաքացիական ծառայության օրենսդրության կիրարկման կարողությունների զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողով, որը մեկնարկեց ս.թ. նոյեմբերի 16-ին։
Միջոցառման նպատակն է ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական ծառայության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել քաղաքացիական ծառայության օրենսդրության պատշաճ կիրարկման և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման ոլորտում եվրոպական հաջողված փորձը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող առանցքային մի շարք հարցեր:
Աշխատաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Լեհաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի քաղաքացիական ծառայության համակարգող մարմիններից և այլք: