Print

ԵՄ պաշտոնյաների այցը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ


2017 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության միջազգային համագործակցության նորանշանակ պատասխանատու պաշտոնյա Պաուլիուս Ստրելչունասի ու ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենության Հանրային կառավարման բարեփոխումների թեմատիկ փորձագիտական կենտրոնի Թեմատիկ աջակցություն, մշտադիտարկում և գնահատում ծրագրի ղեկավար Դամիեն Ռուգերիի հետ: Խորհրդի նախագահը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում ընթացող բարեփոխումները, որոնց շնորհիվ համակարգը դառնալու է առավել արդար և թափանցիկ, արհեստավարժ ու արդյունավետ: Բադալյանը նշեց, որ ընթացիկ բարեփոխումները միտված են մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործմանը, ինչպես նաև քաղաքացիների պահանջները բավարարելու նպատակով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ Կարևորվեց նաև ԵՄ ցուցաբերած օժանդակությունը հանրային կառավարման եվրոպական սկզբունքներին համապատասխանող քաղաքացիական ծառայության համակարգ ունենալու հարցում: ԵՄ պաշտոնյաների հետ քննարկվեցին նաև քաղաքացիական ծառայության բարեփոխումներին ԵՄ կողմից հետագա աջակցության ցուցաբերման հարցերը: