Print

Հանդիպում կրտսեր պաշտոններ զբաղեցնելու հավաստագիր ստացած երիտասարդների հետ


Հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպում ունեցավ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար թեստավորմանը մասնակցած և այն հաջողությամբ հաղթահարած մի խումբ երիտասարդների հետ:
Հանդիպման ընթացքում խորհրդի նախագահն անդրադարձավ երիտասարդներից յուրաքանչյուրին, հետաքրքրվեց նրանց ստացած կրթությամբ, աշխատանքային նախասիրություններով և հետագա ծրագրերով, ինչպես նաև խնդրեց հանդես գալ թեստավորման գործընթացի հետագա բարելավման առաջարկներով՝ հիմնվելով թեստավորմանը մասնակցելու սեփական փորձի վրա, որից հետո երիտասարդներին հանձնեց նրանց հավաստագրերը՝ մաղթելով հաջողություն իրենց հետագա նախաձեռնություններում:
Թեստավորման այս փուլին մասնակցելու համար դիմել էր 166 քաղաքացի։ Թեստավորմանը փաստացի մասնակցած 151 քաղաքացիներից մոտ 22 տոկոսին է հաջողվել հաղթահարել հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ բալերի նվազագույն շեմը: