Print

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի աշխատանքային այցը Հելսինկի

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում և մասնակցել է Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի կողմից կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարություն, բաց կառավարում և արդյունավետ էլ-կառավարման ծառայություններ» 2-րդ ծրագրի (PADOS II) մեկնարկային հանդիպմանը:
Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվելու է Արևելյան գործընկերության երկրներում և նպատակ ունի նպաստելու այդ երկրներում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ու հանրային կառավարման բարեփոխմանը: Ծրագիրն աջակցում է կենտրոնական մակարդակում իրականացվող բարեփոխումներին մասնագիտացված, ապաքաղաքականացված և հաշվետու հանրային ծառայություն ձևավորելու միջոցով: Ծրագիրը խթանում է նաև կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը, ինչպես նաև հանրային ծառայությունում բարեվարքության հաստատումը:
Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում կարիքների վերհանման և ծրագրի շրջանակներում առաջնահերթությունների սահմանման նպատակով կազմակերպված քննարկման ընթացքում ՀՀ ՔԾԽ նախագահն անդրադարձել է PADOS I ծրագրին՝ ընդգծելով դրա արդյունավետությունը, արձանագրված բարձր արդյունքները, որից հետո ներկայացրել է քաղաքացիական ծառայության համակարգում առկա մարտահրավերները և նշել, որ PADOS II ծրագիրը կարող է նպաստել առկա որոշ հիմնահարցերի վերաբերյալ արդյունավետ լուծումներ գտնելուն: Նախագահը նշել է նաև, որ առաջադեմ ֆիննական փորձը հետաքրքրական է հատկապես Հայաստանում ընթացող քաղաքացիական ծառայության համակարգային բարեփոխումների համատեքստում:
Սույն հանդիպմանը հետևելու է ԱրԳ երկրների համար անհատական ծրագրերի մշակումը, որը կիրականացվի 2017-2018 թվականների ընթացքում:

hel