Print

Կիևում քննարկվել են քաղծառայության համալրման և մասնագիտական կատարելագործման խնդիրները


Եվրամիության Արևելյան գործընկերության Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն բազմակողմ հարթակի ներքո գործող Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի շրջանակում ԱրԳ երկրների մասնակցությամբ Կիևում անցկացվեց աշխատանքային հանդիպում «Պրոֆեսիոնալ, կայուն և քաղաքականապես անկողմնակալ քաղաքացիական ծառայություն. փոխակերպվող լիդերության և կազմակերպչական մշակույթի դերը» թեմայով:
Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Մարմարյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավախորհրդատու, դասախոս Գայանե Հովհաննիսյանը:
Ռուզաննա Խաչատրյանն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում գործող բարձրագույն և գլխավոր պաշտոնների համալրման և ընտրության համակարգին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ընթացիկ բարեփոխումներին:
Գայանե Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կտրվածքով Հայաստանում քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացման կազմակերպման առանձնահատկություններին, մեթոդներին և վերապատրաստման կարիքների գնահատման մեխանիզմներին:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են խմբային քննարկումներ «Արդյունավետ հաղորդակցություն կառավարման ոլորտում», «Մարդկային ռեսուրսների կառավարում և մարտավարական թիմի կազմավորում», «Կառավարության լիազորությունների զարգացում և փոփոխությունների մենեջմենթ» թեմաներով: