Print

Քաղաքացիական ծառայության զարգացման հիմնահարցերը՝ Կազանի կոնֆերանսում


Աստանայում քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբի (այսուհետ՝ Հաբ) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանրային կառավարման ինստիտուտների և դպրոցների ցանցի (NISPAcee) նախաձեռնությամբ ՌԴ Կազան քաղաքում կայացել են NISPAcee-ի 25-րդ ամենամյա համաժողովը, ինչպես նաև դրա շրջանակներում Հաբի կողմից կազմակերպվող Գործընկերություն՝ հանուն քաղաքացիական ծառայության կատարելագործման. զարգացման միտումները Հաբի անդամ երկրներում թեմայով կլոր սեղան-հանդիպումը: Միջոցառումներին, որին մասնակցում էին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչներ, Հայաստանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ ի դեմս աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետի:
Միջոցառումների նպատակն էր Հաբի անդամ երկրների քաղաքացիական ծառայության համակարգերի կազմակերպման և ղեկավարման մարմինների, պետական այլ գերատեսչությունների պաշտոնատար անձանց և NISPAcee-ի ոլորտային տեսաբան-փորձագետների հետ քննարկել քաղաքացիական ծառայության բարեփոխումների և զարգացման տենդենցները, մարտահրավերների դիմակայմանն ուղղված բազմակողմ համագործակցության, գործընկերների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման հնարավորությունները:
Գործընկերություն՝ հանուն քաղաքացիական ծառայության կատարելագործման. զարգացման միտումները Հաբի անդամ երկրներում թեմայով կլոր սեղան-հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ընթացիկ բարեփոխումները, առկա մարտահրավերների և խոչընդոտների հաղթահարման կառուցակարգերի արդյունավետությունն ու կատարելագործման ուղղությունները:

Kazan