Print

Ավարտվել է քաղծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորման 2017թ. երկրորդ փուլը


Ապրիլի 20-ին ավարտվեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա երկրորդ փուլը: Թեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 172 քաղաքացի, որոնցից գործընթացին ներկայացել է 163-ը:  27 քաղաքացի կամ մասնակիցների 16.5 տոկոսը, պահանջվող մակարդակով կատարելով առաջադրանքը, ձեռք է բերել հավաստագիր ստանալու իրավունք: Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրն ունի մեկ տարվա վավերականության ժամկետ: Այն իրավունք է տալիս այդ ժամկետում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:  Այս պահին վավեր հավաստագիր ունի 191 քաղաքացի, որոնցից 54-ի հավաստագրի վավերականության ժամկետը սպառվում է ապրիլի 26-ին:  Հիշեցնենք, որ թեստավորման այս տարվա առաջին փուլին մասնակցած 152 քաղաքացիներից 35-ին էր հաջողվել հավաստագիր ստանալ: