Print

Քաղաքացիական ծառայողների ուսուցման հիմնախնդիրները՝ Երևանյան միջազգային աշխատաժողովում


Հունիսի 16-ին ավարտվեց
Արևելյան գործընկերության «Հանրային կառավարման բարեփոխումներ»պանելի ներքո Երևանում կազմակերպված «Վերապատրաստման համակարգի բարելավումն իբրև արձագանք քաղաքացիական ծառայության մարտահրավերներին» թեմայովերկօրյա միջազգային աշխատաժողովը: Միջոցառման նպատակն էր ԵՄ ԱրԳ ծրագրի անդամ երկրների՝ քաղաքացիական ծառայության համակարգող մարմինների, հանրային կառավարման ոլորտի պատասխանատուների հետ ուսումնասիրել քաղաքացիական ծառայողների ուսուցման ու վերապատրաստման ոլորտումեվրոպականլավագույնփորձը, ծանոթանալ վերապատրաստումների համակարգման և կառավարման, վերապատրաստման կարիքների և արդյունքների գնահատման ոլորտներում ԱրԳ երկրների վերջին ձեռքբերումներին: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում սկսված քաղաքացիական ծառայության բարեփոխումների համատեքստում ներոլորտային մի շարք արդիականհարցեր:Մասնակիցներին իրենց ողջույնի խոսքը հղեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն իր ելույթում ներկայացրեց համակարգի առջև ծառացած մարտահրավերները և այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվելու է քաղաքացիական ծառայողների շարունակական ուսուցման համակարգը:  «Համոզված եմ՝ փորձի ակտիվ փոխանակումը մեզ հնարավորություն կտա ծանոթանալու այս ոլորտում գործընկեր երկրների ձեռքբերումներին, որդեգրած մոտեցումներին, համատեղ վերլուծելու մեր ուժեղ և թույլ կողմերը, կատարելու ընդհանրացումներ` անձնակազմի ուսուցման համակարգը մեր երկրներում ավելի զարգացնելու համար: Մեր վերլուծությունները, դիտարկումները, որոնց արդյունքներն արտացոլվել են նաև քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության մեջ, վկայում են, որ վերապատրաստումներիիրականացմանկարողություններըչենհամապատասխանումառկամարտահրավերներին, լավագույնմիջազգայինփորձին և ընթացող բարեփոխումների շրջանակում պետք է մեխանիզմներ գտնենք այս հիմնահարցը լուծելու համար»,- իր խոսքում նշեց Մանվել Բադալյանը:Իսկ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում նշեց, որ քաղաքացիական ծառայությունը պետական կառավարման համակարգի առանցքն է, որի բարեփոխումները Հայաստանին Եվրամիության աջակցության առաջնահերթություններից են: «Այն տեսլականը, որը դրվել է քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության հիմքում, ոգևորիչ է, և ԵՄ-ն պատրաստ է հետագայում ևս դրանց լիակատար աջակցություն ցուցաբերել»,- իր խոսքում նշեց պարոն Սվիտալսկին:

Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, Հայաստանում եվրոպական պատվիրակությունից, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի քաղաքացիական ծառայության համակարգող մարմիններից, միջազգային կազմակերպություններից:

Քաղաքացիական ծառայության մեկնարկած բարեփոխումների հիմնական տեսլականն է` ստեղծել ԵՄ սկզբունքներով գործող, արժանիքահեն, արդար և թափանցիկ, բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող, արհեստավարժ, հանրային կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ: ՀՀ կառավարության կողմից 2015 թվականին ընդունված բարեփոխումների ռազմավարության հիման վրա մեկնարկած գործընթացները փուլ առ փուլ կիրականացվեն մինչև 2020 թվականը։