Print

Էստոնական դիվանագիտական դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիր

 2015-2016 ուսումնական տարում Էստոնական դիվանագիտական դպրոցը (ESD)`Էստոնիայի ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, կրթաթոշակներ է առաջարկում երիտասարդ դիվանագետների և քաղաքացիական ծառայողների համար`մասնակցելու Միջազգային հարաբերությունների և եվրաինտեգրման վերապատրաստման ծրագրին, որը տեղի կունենա Տալինում` Էստոնական դիվանագիտական դպրոցում (ԷԴԴ),
2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի մայիսը:

Մանրամասն

Print

Professional Fellows Program (PFP) օրենսդրական ոլորտի մասնագետների համար

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու առցանց դիմում-հայտեր մինչև 2015 թվականի ապրիլի 15-ը: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

 

Print

Ամենամյա միջազգային գիտա-գործնական համաժողով` «Ինտելեկտուալ առաջնորդություն. ապագային ընդառաջ» թեմայով

 Ղազախստանի Հանրապետության Նախագահին կից Հանրային կառավարման ակադեմիան հրավիրում է երիտասարդ գիտնականներին մասնակցելու գիտության օրվան նվիրված «Ինտելեկտուալ առաջնորդություն. ապագային ընդառաջ» ամենամյա միջազգային գիտա-գործնական համաժողովին, որը տեղի կունենա 2015 թվականի մարտի 18-ին: 

Print

Արդյունավետ կառավարման Կ. Ֆ. Գյորդելեր քոլեջի 2015-2016թթ. ընդունելության մրցույթի հայտարարություն

 Տեղեկացնում ենք Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ կատարելագործման ծրագրի՝ Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2015-2016թթ. ընդունելության մրցույթի հայտարարության մասին:

Քոլեջի և առցանց ընդունվող մրցութային հայտերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կից էլեկտրոնային բուկլետում (գերմաներեն և անգլերեն), ինչպես նաև`www.goerdeler-kolleg.de կայքում:

 

Print

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հայտարարում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում (այսուհետ` Թեստավորում) անցկացնելու մասին