Print

Արդյունավետ կառավարման Կ. Ֆ. Գյորդելեր քոլեջի ընդունելության մրցույթի հայտարարություն


Տեղեկացնում ենք Ռոբերտ Բոշ հիմնադրամի Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի ընդունելության մրցույթի հայտարարության մասին: 
Արդյունավետ կառավարման Գյոերդելեր քոլեջը մեկամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:
Գոերդելեր քոլեջը աջակցում է հասարակության մեջ ակտիվ ներգրավված անձանց, ովքեր ցանկանում են ձևավորել իրենց առկա հասարակությունը, հնարավոր է դարձնում փորձի փոխանակումն ամբողջ Եվրոպայում՝ ամրապնդելով պատասխանատու և լավագույնին ձգտող գործողությունների աճը փոփոխվող արդի հասարակության մեջ: Մասնակիցները քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են երեք սեմինարի և իրականացնում են սեփական արդյունավետ կառավարման նախագիծը իրենց իսկ հայրենիքում: Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Գյոերդելեր քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:
Սեմինարը ընթանալու է գերմաներենով:
Գյոերդելեր քոլեջի կողմից ընտրված մասնակիցները`
• բարելավում են իրենց որակավորումը կառավարման արդյունավետության և նորարարության ոլորտներում,
• ստանում են աննախադեպ հնարավորություն` հետևելու գերմանական և եվրոպական մի շարք կազմակերպությունների աշխատանքին, կապեր հաստատում քաղաքական, տնտեսական և հասարակական ոլորտների մասնագետների հետ,
• զարգացնում են առաջնորդելու իրենց ունակությունները և ձեռք բերում հմտություններ ծրագրի ղեկավարման մեջ,
• ծրագրի փորձառու ղեկավարի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծը,
• դառնում են «Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատներ» միջազգային ցանցի մի մաս:
Արդյունավետ կառավարման Գյոերդելեր քոլեջի ծրագրին մասնակցությունն անվճար է:
Սեմինարների, ինչպես նաև նախընտրական փուլի հարցազրույցի ընթացքում բոլոր ծախսերը (ճանապարհավարձը, վիզայի, կեցության և սննդի վճարները) հոգում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 19-ն է:
Ծրագիրը սկիզբը 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է:

Եթե սույն ծրագիրը հետաքրքրեց Ձեզ, կարող եք մասնակցելու նաև Ծրագրի տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա 2018 թվականի փետրվարին՝ Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն նաև ծրագրի շրջանավարտներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և տպավորություններով՝ միաժամանակ պատասխանելով Ձեր հարցերին: Տեղեկատվական միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է ուղարկել «Միջոցառման մասնակցություն» վերտառությամբ էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ goerdeler-kolleg-AM@dgap.org , որից հետո Ձեզ կտեղեկացնեն անցկացման վայրի և ժամի մասին:
Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.goerdeler-kolleg.de կայք:

Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուզիա (Claire Luzia), +493025423192, goerdeler-kolleg@dgap.org
Կոնտակտային անձ Հայաստանում՝  Սահակյան Գայանե +37493037711, goerdeler-kolleg-AM@dgap.org