Print

Արդյունավետ կառավարման Կ. Ֆ. Գյորդելեր քոլեջի 2016-2017թթ. ընդունելության մրցույթի հայտարարություն

Տեղեկացնում ենք Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ իրականացվող կատարելագործման միջազգային ծրագրի՝ Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի 2016-2017թթ. ընդունելության մրցույթի հայտարարության մասին:
Քոլեջի և առցանց ընդունվող մրցութային հայտերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կից էլեկտրոնային բուկլետում (գերմաներեն և անգլերեն), ինչպես նաև` www.goerdeler-kolleg.de կայքում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի փետրվարի 22-ը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել քոլեջի ղեկավար Լեա Սոֆի Դեվորեթցկուն (hեռախոսային հարցումներ` գերմաներենով և անգլերենով, 00493025423147 և գրավոր հարցումներ` գերմաներեն, անգլերեն և ռուսերեն, goerdeler-kolleg@dgap.org էլ-հասցեով):