Print

Ամենամյա միջազգային գիտա-գործնական համաժողով` «Ինտելեկտուալ առաջնորդություն. ապագային ընդառաջ» թեմայով

Ղազախստանի Հանրապետության Նախագահին կից Հանրային կառավարման ակադեմիան հրավիրում է երիտասարդ գիտնականներին մասնակցելու գիտության օրվան նվիրված «Ինտելեկտուալ առաջնորդություն. ապագային ընդառաջ» ամենամյա միջազգային գիտա-գործնական համաժողովին, որը տեղի կունենա 2015 թվականի մարտի 18-ին: 
Համաժողովի նպատակն է քննարկել արդի խնդիրները, երիտասարդ գիտնականների ստեղծագործական գործունեությունն ու ինտելեկտուալ առաջնորդությունը:

Համաժողովի հիմնական ուղղություններն են`

• Հանրային կառավարում
• Քաղաքացիական ծառայություն
• Պետական քաղաքականություն
• Իրավունք և օրենսդրություն
• Միջազգային հարաբերություններ
• Սոցիալական քաղաքականություն և սոցիալական աշխատանք
• Տնտեսական քաղաքականություն
• Հակակոռուպցիոն քաղաքականություն
• Հանրային քաղաքականության և հանրային ծառայության գենդերային ասպեկտ
• Քաղծառայողների մոտիվացիա
• Էլեկտրոնային կառավարում, ՏՏ
• Տաղանդների կառավարում

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` ռուսերենը, անգլերենը և ղազախերենը:

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը կազմակերպչական կոմիտեի հասցեին ուղարկել զեկույցներ ռեցենզիաների հետ միասին, նախագծեր և մասնակցության հայտ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: