Print

Ծանուցում

06.06.2017թ․

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող առաջիկա թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները կարող են փաստաթղթերը ներկայացնել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ էլեկտրոնային եղանակով 2017թ. հունիսի 7-ից՝ ժամը 14:15-ից հունիսի 21-ը՝ ժամը 17:15-ը ներառյալ, իսկ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում՝ 2017թ. հունիսի 7-ից  հունիսի 21-ը ներառյալ՝ յուրաքանչուր աշխատանքային օր՝ ժամը 14:15-ից 17:15-ը:
Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորումները կանցկացվեն 2017 թ. հուլիսի 10-ից:
Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար անցկացվող թեստավորման հարցաշարերի՝ ՀՀ Սահմանադրության բնագավառի հարցերը կազմվել են՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 21-ի փոփոխությունների  209-րդ հոդվածը, որով ամրագրված է առանձին դրույթների ուժի մեջ մտնելը:


18.04.2017թ․

2017 թվականի հուլիսի 10-ից մինչև հուլիսի 12-ը քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորումը հաղթահարած քաղաքացիներն իրենց հավաստագրերը ստանալու համար, 2017 թվականի հուլիսի 19-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9։30-17։30-ը (ընդմիջում` ժամը 13։00-14։00-ը), կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն (ք. Երևան, Տերյան 89, 2-րդ հարկ, 7-րդ սենյակ, հեռ. 011 52-24-61)` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

  


 

(ընդմիջում` ժամը         1300-1400-ը)