Print

Հանրային քննարկում

Սույն բաժինը նախատեսված է  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից  հանրային քննարկման համար ներկայացված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, հայեցակարգերի, ծրագրերի և ռազմավարությունների նախագծերը հրապարակելու համար: Նպատակը հետադարձ կապի միջոցով այդ նախագծերի վերաբերյալ հանրային շարագրգիռ շրջանակներից համապատասխան առաջարկությունների, դիտողությունների, նկատառումների ստացման հարթակ ապահովելն է:

 


15.03.2016

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հրապարակում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարությունը» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը», որոնք հավանության են արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Հիմնական նպատակերն են` շահագրգիռ հանրային, մասնագիտական, փորձագիտական շրջանակներին և քաղաքացիներին ծանոթացնել փաստաթղթի բովանդակությանը, ինչպես նաև ռազմավարությամբ նախատեսվող բարեփոխումների, նոր կառուցակարգերի և լուծումների վերաբերյալ ստանալ մասնագիտական կարծիքներ, ողջախոհ առաջարկություններ և արժեքավոր գաղափարներ։