Print

Սերը հայրենիքի նկատմամբ ավելի շատ գործերի, քան խոսքերի կարիք ունի. Մանվել Բադալյանի հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրին

Սերը հայրենիքի նկատմամբ ավելի շատ գործերի, քան խոսքերի կարիք ունի: Յուրաքանչյուրն իր աշխատանքը գերազանց կատարելով` արտահայտում է հայրենիքի հանդեպ իր հավատն ու սերը, կերտում իր երկրի կայացման հեռանկարը: Առավել ևս այդպիսին է պետական ծառայողի աշխատանքը, որը կոչում է, այլ ոչ պարզապես աշխատանք:

Մանրամասն»

Print

«Հայոց աշխարհ» օրաթերթի հարցազրույցը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ

 ՓԱԿԵԼ Է ՊԵՏՔ ՏԳԵՏԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախ նրանից, թե ո՞վ է բարեխոսը

-Պարոն Բադալյան, հասարակության մեջ կա այն համոզմունքը, որ մեր պետական կառավարման համակարգում ոչ թե բարձրակարգ մասնագետներն են տեղ գտնում, այլ միջակությունը: Եթե իրոք այդպես է, ապա նման համակարգն ինչպե՞ս կարող է նպաստել երկրի զարգացմանը:

Print

Նոր մոտեցում հավաստագիր ստանալու համար անցկացվող թեստավորման գործընթացին

Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնի զբաղեցման հավաստագիր ստանալու համար անցկացվող թեստավորման գործընթացում կատարվել են որոշ փոփոխություններ: Դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով` ներկայացնում ենք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ հարցազրույցը:

Print

«Արմենպրես» լրատվական գործակալության հարցազրույցը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի համար 2010 թվականը բավականին արդյունավետ տարի էր: Խորհրդի ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ:
-Պարո’ն Բադալյան, Քաղծառայության խորհուրդն ինչպիսի՞ դրական արդյունքներ եւ ձեռքբերումներ է ունեցել 2010 թվականի ընթացքում:
-Մի շարք լուծումներ կյանքի կոչեցինք, այդ թվում` օրենսդրական, եւ արդեն դրանք գործնականում կիրառվում են: Այդ լուծումները գնահատել ենք բավականին սկզբունքային եւ բովանդակային: Մասնավորապես` կրտսեր խմբի պաշտոնների համալրման, ինչպես նաեւ մյուս խմբերի պաշտոնների գնահատման մոդելներն ենք փոխել: Եթե նախկինում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ էին որոշում մասնակցի հաղթելը կամ չհաղթելը, այժմ այդ գործընթացն իրականացվում է բալային գնահատման, հարցաշարերի փոփոխման միջոցով: Պետք է նշել, որ հարցաշարերը որակապես փոխվել են եւ ավելի կատարելագործվել: Այդ փոփոխություններից հետո տեսնում ենք, որ փոքր-ինչ դժվարացել է մրցույթում հաղթող ճանաչելու հանգամանքը: Գնահատման այս տարբերակը շատ ավելի օբյեկտիվ եւ տեսանելի է դարձնում յուրաքանչյուրի պատրաստվածության աստիճանը: Ինչ վերաբերում է կրտսեր խմբի պաշտոնների համալրմանը, ապա մենք շատ քաղաքակիրթ մոդել ենք սկսել կիրառել: Ըստ դրա` ամեն մի պաշտոնի համար ոչ թե մրցույթ է հայտարարվում, այլ հավաստագրման գործընթաց է իրականացվում: Այսինքն`անձը կմասնակցի այդ գործընթացին, կստանա հավաստագիր, որով մեկ տարվա ընթացքում կարող է դիմել այն պետական կառույցներին, որտեղ կլինեն թափուր տեղեր: Հավաստագրման գործընթացը կիրականացվի 3 ամիսը մեկ անգամ: Գտնում ենք, որ սա ճիշտ լուծում էր: Այն կիրառվում է նաեւ զարգացած երկրներում:

Print

«Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթի հարցազրույցը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ

- Պարոն Բադալյան, քաղաքացիական ծառայության համակարգն այլևս անշրջելի իրողություն է: Ի՞նչ ակնկալիքներ, ի՞նչ մտահոգություններ ու խոհեր ուներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նորանշանակ նախագահը 2002 թվականի հունվարի 15-ին, և ի՞նչ խոհեր ու մտահոգություններ ունեք այսօր, երբ Քաղաքացիական ծառայության խորհուրդն արդեն ինը տարեկան է:
- Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ, այո, այդ զգացումներն ինձ համակեցին այն պահից, երբ պատիվ ունեցա գլխավորելու մեր երիտասարդ պետությանը շատ անհրաժեշտ ու օգտակար այն համակարգը, որն արդեն ինը տարեկան է:
Պատիվը` պատիվ, բայց պատասխանատվության զգացումն էր, որ առաջ էր բերում և’ անհանգստություն, և’ մտահոգություններ, ինչու չէ, նաև` վախի զգացում գործը պատվով կատարելու առումով:
Այդ պահին հնարավոր չէր ամբողջովին տեսնել կամ պատկերացնել այն դժվարությունները, որոնք այս տարիներին հաղթահարեցինք և դեռ պիտի հաղթահարենք: Դրանք բազմաբնույթ են և բնորոշ են ցանկացած նորամուծության ու նախաձեռնության, ուստի մենք չենք զարմացել և, ամենակարևորը, երբևէ չենք վհատվել կամ հուսահատվել: Կցանկանայի հարցի պատասխանը եզրափակել այսպես.
2002-ին ավելի շատ էին մտահոգությունները, այժմ` խոհերը: