Print

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրեց քաղաքացիական ծառայության համակարգում սկսված բարեփոխումների նպատակները

 

Հունիսի 1-ին մամուլի «Հայելի» ակումբում կայացավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի մամուլի ասուլիսը՝ համակարգում մեկնարկած բարեփոխումների, առկա խնդիրների, քաղաքացիական ծառայության պաշտոնների հնարավոր կրճատումների մասին:

Print

«Մեր խնդիրն է շեշտը դնել քաղծառայողների մշտական ուսուցման, վերապատրաստման և որակավորումը բարձրացնելու վրա».Մանվել Բադալյան

 Մարտի 9-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի մամուլի ասուլիսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: 

Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի մամուլի ասուլիսը

Դեկտեմբերի 16-ին կայացավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին անցնող տարում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության արդյունքները, ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկումներն ու քայլերը:

Print

Համակարգը մտել է կայունացման փուլ. ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի մամլո ասուլիսը

2012 թվականի առաջին վեց ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում անցկացվել են 366 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներ, որոնցից 41-ում հաղթողներ չեն եղել: Չհամալրված պաշտոններից մեկը` բարձրագույն, 21-ը` գլխավոր և 19-ը առաջատար խմբերին են պատկանում:
Այս տվյալները հուլիսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` ներկայացնելով Խորհրդի և քաղաքացիական ծառայության համակարգի 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:

Print

2011 թվականի նոյեմբերի 28-ին «Հայելի» ակումբը հյուրընկալել էր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին:

Ա. Թովմասյան -Բարեւ՛ ձեզ, շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք, պրն Բադալյան: Եթե սկզբում ինչ-որ բան ունեք ներկայացնելու, ներկայացրեք, խնդրեմ, հետո անցնենք հարցերին:
Մ. Բադալյան - Ասեմ, որ մոտենում ենք մեր տասնամյակը բոլորելուն: Մեկ ամիս հետո պատրաստվում ենք նշել 10-ամյակը. ի՞նչ արվեց, ինչպե՞ս, ի՞նչ ձեռք բերեցինք, ի՞նչ բացթողումներ ունենք, և առաջիկայում, բնականաբար, ինչպես միշտ՝ այս ողջ տասը տարվա ընթացքում, այժմ էլ ունենք խնդիրներ` միտված համակարգի զարգացմանը և կատարելագործմանը: Մեր անելիքները մշտական են, ես միշտ ասել եմ՝ սա մի համակարգ է, որն երբևէ չի հասնելու մի փուլի, որ ասենք՝ ամեն ինչ նորմալ է և ավարտված: Սա անվերջ ընթացող, շարունակական գործընթաց է, երբևէ որևէ պետությունում պետական ծառայության, պետական կառավարման համակարգի հետ կապված որևէ վիճակ չկա, որ որևէ մեկն իրեն իրավունք վերապահի ասելու` մենք հասել ենք անթերի վիճակի, քանզի ժամանակն ու պահանջներն անընդհատ նոր խնդիրներ են առաջադրում, պիտի պատրաստ լինել դրանք վերհանելու, հասկանալու, ընկալելու և դրանց լուծումներն ապահովելու:
Ա. Թովմասյան - Բոլորը հիշում են Կառավարությունում Ձեր հնչեցրած կոչը, մտահոգությունը կամ խնդրանքը: Այն ինչ-որ հետևանք ունեցա՞վ, թե՞ նույն կոալիցիան շարունակում է իշխել, կոալիցիոն նույն անդամները շարունակում են տեղեր զբաղեցնել Կառավարությունում… Ինչ-որ բան փոխվե՞ց այդ առումով: