Print

Կրտսեր պաշտոններ

Ինչպես դառնալ կրտսեր քաղծառայող

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կողմից առնվազն երեք ամիսը մեկ անգամ անցկացվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր (այսուհետ՝ Հավաստագիր) ստանալու համար թեստավորում (այսուհետ` Թեստավորում):

Թեստավորման մասին հայտարարությունը հրապարակում է Խորհուրդը «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում, Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում` www.csc.am, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` www.azdarar.am:

Թեստավորմանը մասնակցելու համար ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են Խորհուրդ ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ անձամբ:

1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայք` www.csc.am , և լրացնել «Էլեկտրոնային ծառայություններ» կամ «Աշխատանք» բաժնի «Կրտսեր պաշտոններ» ենթաբաժնի «Թեստավորման համար դիմումի ներկայացում» ենթաբաժնում զետեղված դիմումը և անձնական տվյալների վերաբերյալ հայտարարությունը:

 

Լրացված դիմումին անհրաժեշտ է կցել և Խորհուրդ ուղարկել`

  • անձնագրի պատճենը,
  • Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

 

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած ՀՀ քաղաքացիները Թեստավորման հարցաշարերի մշակման համար օգտագործված իրավական ակտերի և գրականության ցանկը կարող են ներբեռնել վերոնշյալ կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» կամ «Աշխատանք» բաժնի «Կրտսեր պաշտոններ» ենթաբաժնի «Թեստավորման անցկացման համար իրավական ակտերի և գրականության ցանկ» ենթաբաժնից:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի գրանցման և Թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկատվությունը կարող է ստանալ 3 աշխատանքային օրվա ընթացքում` այցելելով նույն կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» կամ «Աշխատանք» բաժնի «Կրտսեր պաշտոններ» ենթաբաժնի «Թեստավորման դիմումի պատասխանի դիտում» ենթաբաժինը:

Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով դիմած ՀՀ քաղաքացիները Թեստավորման սահմանված օրը Թեստավորման հանձնաժողովին պետք է ներկայացնեն Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը):

ՀՀ քաղաքացիները Թեստավորմանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը կարող են ներկայացնել hայտարարության հրապարակման օրվանից` ժամը 14:15-ից մինչև փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը՝ ներառյալ ժամը 17:15-ը:

 

2. Անձամբ փաստաթղթերը ներկայացնելու համար դիմող ՀՀ քաղաքացիները Խորհուրդ (ք. Երևան, Տերյան 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիրը` պատճենով,
  • դիմում (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),
  • հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),
  • Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

 

Թեստավորմանը մասնակցելու համար անձամբ դիմող յուրաքանչյուր քաղաքացի Խորհրդի աշխատակազմից կստանա Թեստավորման հարցաշարերի մշակման համար օգտագործված իրավական ակտերի և գրականության ցանկը, ինչպես նաև քննաթերթիկ, որում նշված կլինի Թեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը:

Թեստավորմանը մասնակցելու համար անձամբ դիմող ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են Խորհուրդ ներկայացնել հայտարարության հրապարակման օրվանից մինչև փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 14:15-ից մինչև 17:15-ը: Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարը 5000 (հինգ հազար) դրամ է, որն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե` Խորհրդի անվամբ բացված եկամտային հաշվի համարին` 900005281523: Սահմանված օրը Թեստավորմանը չներկայանալը կամ թեստավորման արդյունքները հիմք չեն վճարը հետ վերադարձնելու համար:

ՀՀ քաղաքացիները սահմանված օրը Թեստավորմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):

Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրում է Խորհրդի կողմից ստեղծվող մանդատային հանձնաժողովը, որը կայացնում է որոշում` այդ քաղաքացիներին թեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու մասին:

Թեստավորումն անցկացնում է Խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը, որը համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերից պատահական ընտրությամբ կազմում է թեստը` բաղկացած 50 հարցից: Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 90 րոպե:

Թեստերը կազմվում են հետևյալ բնագավառներից`

  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
  • Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենք,
  • հայերենի իմացություն,
  • Հայաստանի, նրա պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, hամաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացություն,
  • համակարգչային հմտությունների տեսական իմացություն:

 

Թեստավորման հարցերը մշակված են ՀՀ Սահմանադրությունից, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից, ինչպես նաև հանրակրթական դպրոցի առարկայական ծրագրերից: Իրավական ակտերի և գրականության ցանկը տեղադրված է Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում` http://csc.am/documents/junior/junior_test.pdf :

Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները համարվում են թեստավորումը հաղթահարած: Թեստավորումը հաղթահարած քաղաքացիները, թեստավորման ավարտից հետո հինգերորդ աշխատանքային օրվանից սկսած, Խորհրդի աշխատակազմից անձամբ ստանում են Հավաստագիր` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Հավաստագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել նոր թեստավորմանը, եթե լրացել է նրա Հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:

Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան մարմինն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով («Հանրային ծառայություն» շաբաթաթերթ) հրապարակում է հայտարարություն, որը հրապարակվում է նաև տվյալ համապատասխան մարմնի և Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

Գործող Հավաստագիր ունեցող քաղաքացիները հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

 

  • գրավոր դիմում,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը,
  • աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը,
  • Հավաստագրի պատճենը:

Նշված փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի նշանակում է դիմում ներկայացրած և գործող Հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները:

  • անձնագիրը` պատճենով,
  • դիմում (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),
  • հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ (ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից),
  • Թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի կատարումը հավաստող փաստաթուղթը,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի: