Print

Աշխատանք

Հարգելի այցելուներ
Եթե դուք հետաքրքրված եք քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքով, ապա սույն բաժնում կարող եք գտնել դրան առնչվող անհրաժեշտ հիմնական տեղեկատվությունը, ինչպես նաև` օգտվել ՀՀ ՔԾԽ-ի կողմից մատուցվող առցանց որոշ ծառայություններից:
«Թափուր պաշտոններ» ենթաբաժնում զետեղված են քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների, ինչպես նաև` համակարգում ընդգրկված համապատասխան մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր պաշտոնների վերաբերյալ հայտարարությունները, որոնց կցված են յուրաքանչյուր թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու համար անհրաժեշտ հարցաշարերը:
«Ժամանակավոր թափուր պաշտոններ» ենթաբաժինը նախատեսված է մասնավորապես քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների և երկարաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիների համար: Այստեղ կարելի է ծանոթանալ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերում առաջացող ժամանակավոր թափուր պաշտոններին, դրանց զբաղեցման պայմաններին և ժամկետներին, հավակնորնդերին ներկայացվող պահանջներին:
«Կրտսեր պաշտոններ» ենթաբաժինն այն քաղաքացիների համար է, ովքեր ցանկություն ունեն համալրելու քաղաքացիական ծառայության հատկապես կրտսեր թափուր պաշտոնները: Այստեղ կարելի է մատչելի կերպով ծանոթանալ կրտսեր քաղաքացիական ծառայող դառնալու ընթացակարգին, իրավական հիմքերին: Բացի դրանից այս ենթաբաժինը նրանց համար գործիք է` առցանց ներկայացնելու կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող հավաստագրման թեստավորումներին մասնակցության դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը, դիտել թեստավորման պատասխանները, թեստավորումը հաղթահարած և հավաստագիր ձեռք բերած քաղաքացիների ցանկերը, առցանց ձեռք բերել ինչպես թեստավորման հարցաշարերը, այնպես էլ թեստավորումների անցկացման ժամանակացույցը:
«Ռեզերվ» ենթաբաժինը հնարավորություն է տալիս հետևելու, թե ովքեր, ինչ հիմքերով և ինչ ժամկետներով են ընդգրկված քաղաքացիական ծառայության կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվներում: